Եվ մի՛ ընդունեք այս դարաշրջանի տեսքը, այլ փոխակերպվե՛ք մտքի նորոգումով
Հռմ 12:2
Table of Contents
Սոսկ Փոփոխություն Չէ
«Փոխակերպում»-ը լավ բառ է:
Հունարեն այս բառը փոփոխության իմաստ ունի. այն ենթադրում է, որ մարդը փոխվում է:
Ուստի Հակոբ թագավորի թարգմանությունում Բ Կրթ 3:18-ի այս բառը «փոխակերպվում ենք»-ի փոխարեն թարգմանվել է «փոխվում ենք»:
Սակայն նույն թարգմանությունում միևնույն բառը Հռմ 12:2-ում թարգմանվել է «փոխակերպվեք»: «Փոխվել»-ը շատ թերի է փոխանցում հունարեն բառի իմաստը:
Փոխվում է Էության Թե՛ Բնությունը, Թե՛ Կերպը
Փոխակերպումը սոսկ փոփոխություն չէ. այն նշանակում է, որ փոխվում է որևէ էության թե՛ բնությունը, թե՛ կերպը:
(Հայերեն «փոխակերպվել» և «փոխակերպում» բառերը նույնպես նշանակում են բնության և կերպի փոփոխություն:)
Նյութափոխանակական Փոփոխություն
Նման փոփոխությունը նյութափոխանակական է:
Սա սոսկ արտաքին փոփոխություն չէ, այլ ներքին կազմության, ինչպես նաև՝ արտաքին կերպի փոփոխություն:
Այս փոփոխությունը տեղի է ունենում նյութափոխանակության գործընթացի միջոցով:
Նյութափոխանակության գործընթացի ժամանակ վիտամիններով լի մի օրգանական տարր մտնում է մեր էության մեջ և մեր օրգանական կյանքում քիմիական փոփոխություն առաջացնում:
Քիմիական Գործընթացը Փոխում է Կազմությունը Եվ Կերպը
Այս քիմիական գործընթացը մեր էության կազմությունը մի կերպից մեկ այլ կերպի է փոխում:
Սա է փոխակերպումը:
Այս Փոփոխությունը Ոչ Թե Դրսից է Լինում, Այլ Ներսից
Ենթադրենք՝ մեկի դեմքը շատ գունատ է, և մեկ ուրիշը, նրա դեմքի գունատությունը փոխելու նպատակով, նրան դիմահարդարում է:
Սա, անշուշտ, արտաքին փոփոխություն է առաջացնում, բայց ոչ օրգանական, կյանքի փոփոխություն:
Այդ դեպքում մարդը ինչպե՞ս կարող է առողջ տեսք ունենալ. իր մարմնի մեջ օրական ներծծելով անհրաժեշտ օրգանական տարրեր պարունակող առողջ սնունդ:
Քանի որ ձեր մարմինը կենդանի օրգանիզմ է, երբ այնտեղ որևէ օրգանական էություն է մտնում, օրգանապես քիմիական միացություն է առաջանում՝ շնորհիվ նյութափոխանակական գործընթացի:
Այս ներքին գործընթացը աստիճանաբար կփոխի ձեր դեմքի գույնը:
Եվ այս փոփոխությունը ոչ թե դրսից է լինում, այլ ներսից, որն էլ նյութափոխանակական գործընթացի արդյունքն է:
Աստվածաշնչի համաձայն՝ այս նյութափոխանակական փոփոխությունը կոչվում է փոխակերպում:
Քրիստոսի Կյանքն Ավելանում է Մեր Էության Մեջ
Այս փոխակերպման գործընթացի ժամանակ Քրիստոսի կյանքն ավելանում է մեր էության մեջ:
Երբ Նրա կյանքը, որն օրգանական է և «վիտամիններով» լի, հագեցնում է մեր էությունը, հոգևոր, քիմիական բաղադրություն է ձևավորվում:
Սա փոխում է մեր կազմության թե՝ բնությունը, թե՝ կերպը:
Սա է փոխակերպումը:
Փոփոխություն Կյանքում Եվ Կյանքով Տեր Հոգու Միջոցով
Սա արտաքին շտկում կամ ուղղում չէ, այլ մեր օրգանական տարրի բացարձակապես ներքին նյութափոխանակական փոփոխություն՝ Տեր Հոգու միջոցով կյանքում և կյանքով տեղի ունեցող փոփոխություն (Բ Կրթ 3:18):
Աստվածային Տարրը Ներդրվում է Մեր Մեջ
Փոխակերպման գործընթացի ժամանակ աստվածային տարրը ներդրվում է մեր մեջ:
Եթե Հռմ 12–16-րդ գլուխներին մոտենալիս մտապահենք փոխակերպման այս պատշաճ հասկացողությունը, կգիտակցենք, որ Խոսքի այս հատվածը լիովին ու ամբողջությամբ տարբեր է մեր բնական պատկերացման հիման վրա հասկացածից:
Այս գրառման բոլոր մեջբերումները, եթե այլ աղբյուր չի նշվում, վերցված են Հռոմեացիների թղթի կենսաուսումնասիրությունից, հաղորդում 25, Վիթնես Լի: «Կենդանի հոսք» ծառայություն, 2011 թ.
Ավելին. Աստվածաշնչային գրքերի գրատուն