Կալվինականություն Եվ Արմինիանականություն

Եվ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, ու նրանք հավիտյան բնավ չեն կործանվի, և ոչ ոք Իմ ձեռքից նրանց չի հափշտակի։

Հվհ 10։28
Երկու Խոշոր Դպրոցներ՝ Երկու Ծայրահեղություն

Քանի որ Աստծու մաքուր Խոսքը քրիստոնյաների համար պարզ չէ, գոյություն ունեն կալվինականության և արմինիանականության խոշոր դպրոցները:

Կալվինական դպրոցի համաձայն՝ փրկվելիս դուք փրկվում եք հավետ, և ապագայում ոչ մի խնդիր չեք ունենալու: Արմինիանական դպրոցի համաձայն, եթե փրկվելուց հետո արդարացիորեն չապրեք ու չաշխատեք, հնարավոր է նորից կորչեք:

Այս երկու դպրոցները երկու ծայրահեղություն են ներկայացնում, և դրանցից ոչ մեկի համար Աստվածաշնչում կամուրջ չի գտնվել, որպեսզի դրանց միջև առկա անդունդը կամրջի: Այդ կամուրջը Աստծու դատաստանի գահն է: [Բ Կրթ 5:10, Հռմ 14:10]

Փրկվում ենք Հավիտենապես Եվ Երբեք Չենք Կարող Կորչել

Երբ փրկվում ենք, փրկվում ենք հավիտենապես և երբեք չենք կարող կորչել:

Սա հակասում է հիսունական ուսմունքին, որը պնդում է, թե մարդիկ այս կյանքում չեն կարող հավիտենապես փրկվել, և թե մի կյանքի ընթացքում հնարավոր է բազում անգամներ փրկվել ու կորչել:

Այսպիսի փրկությունը նման է վերելակի. այն վեր ու վար է անում: Այդուհանդերձ Աստվածաշունչը հռչակում է, որ Աստծու փրկությունը հավիտենական է:

Հվհ 10:28-29-ում ասվում է, որ հավիտենական կյանք ունենալուց հետո էլ երբեք չենք կորչի:

Կարող ենք Վնաս Կրել

Սակայն կան և այնպիսի խոսքեր, ինչպես Ա Կրթ 3:15-ը, որ ասում են, թե ապագայում կարող ենք վնաս կրել:

Պետք է Տիրոջը Հաշիվ Տանք

Երբ Տերը վերադառնա, Իր բոլոր ծառաներին կհավաքի Իր առջև և նրանց կյանքի ու աշխատանքի հաշվետվությունը կպահանջի:

Թեև մենք հավիտենապես ենք փրկվում, դեռ պետք է Քրիստոսի դատաստանի գահի առջև Տիրոջը մեր կյանքի ու աշխատանքի մասին հաշիվ տանք:

Տերը կնայի այդ հաշվետվությանը և կորոշի արդյոք մենք պարգև կստանանք, թե վնաս կկրենք:

Բ Տմթ 4:8-ում Պողոսը կարողացավ ասել. «Սրանից հետո ինձ հասնում է արդարության պսակը, որով Տերը՝ արդար Դատավորը, կհատուցի ինձ այն օրը և ոչ միայն ինձ, այլև՝ այն ամենքին, ովքեր սիրեցին Նրա հայտնվելը»: Սակայն սա չի նշանակում, թե ամեն հավատացյալ այսպիսի պսակ է ստանալու:

Արդյոք արդարության պսակ կստանաք, թե ոչ, կորոշվի դատաստանի գահի առջև:

«Իմ Վարձքն Ինձ Հետ է»

Ի վերջո Հյտ 22:12-ում Տեր Հիսուսն Ինքն ասում է. «Ահա, Ես շուտով գալիս եմ, և Իմ վարձքն Ինձ հետ է, որպեսզի ամեն մեկին իր գործի համաձայն հատուցեմ»: Հավատացած եմ, որ Քրիստոսի դատաստանի գահի առջև կայանալիք դատի մանրամասները հիմա պարզ են դարձել:

Եթե պատրաստվում ենք ուրիշներին դատել, պետք է զգույշ լինենք, քանի որ ինքներս դատվելու ենք Աստծու կողմից: [Հռմ 14:10]

Այս գրառման բոլոր մեջբերումները, եթե այլ աղբյուր չի նշվում, վերցված են Հռոմեացիների թղթի կենսաուսումնասիրությունից, հաղորդում 28, Վիթնես Լի: «Կենդանի հոսք» ծառայություն, 2011 թ.

Ավելին՝ Աստվածաշնչային գրքերի գրատուն

Leave a comment

Leave a Reply

Scroll down to content